Թերեզա Մեյը հայտարարել է, որ բրեքսիթի գործով երկրորդ հանրաքվե չի լինի
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ Եվրոպական միության կազմից երկրի դուրս գալու հարցով երկրորդ հանրաքվե չի անցկացվի: Գրում է Russian.rt.com-ը:
«Ոչ, երկրորդ հանրաքվե չի լինի: Խորհրդարանը բրիտանական հասարակությանը ընտրության իրավունք ընձեռել էր, և նրանք կայացրել են իրենց որոշումը», - Bild պարբերականը մեջբերում է Մեյի խոսքերը: Ընդ որում՝ Մեծ Բրիտանիայի կառավարության ղեկավարն ընդգծել է, որ թագավորությունը մտադիր չէ «բոլոր կամուրջներն այրել»: «Մենք լքում ենք ԵՄ-ն, սակայն ոչ Եվրոպան, մենք ցանկանում ենք համագործակցել Եվրոպական միության հետ», - հայտարարել է Մեյը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մեծ Բրիտանիայի համայնքների պալատը երրորդ ընթերցմամբ բրեքսիթի մասին օրինագիծ է ընդունել: ԵՄ-ի կազմից Մեծ Բրիտանիայի դուրթես գալը պլանավորված է 2019թ. մարտի 29-ին:
Ankakh.com