Մակեդոնիայի անվան փոփոխման պահանջով ծավալուն ցույցեր Հունաստանում
Հազարավոր հույներ հյուսիսային Սալոնիկա քաղաքում հանրահավաքի մասնակցելով, Մակեդոնիայի հանրապետությունից պահանջել են փոխել իր անունը:
Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ հույն ցուցարարները կիրակի օրը կարգախոսներ վանկարկելով նշել են, որ Մակեդոնիան Հունաստանի նահանգներից մեկն է և այդ երկիրը չի կարող կրել նույն անունը:
Հանրահավաքը կայացել է այ բանից հետո, երբ Մակեդոնիայի վարչապետ Զորան Զայևը հունվարի 19-ին հայտարարեց, որ իր երկրի անվանափոխության համար ազգային համաձայնության է ձգտում: Նա նշել էր, որ Մակեդոնիայի անվան համար որևէ լուծում առաջարկվելու դեպքում պատրաստ է հանրաքվե անցկացնել:
Ավելհ վաղ, Նյու Յորքում գումարված Սկոպիեի ու Աթենքի ներկայացուցիչների նիստի ընթացքում, Մակեդոնիայի նոր անվան համար հինգ առաջարկներ են ներկայացվել:
Պատմական Մակեդոնիան ներառել է Հունաստանի տարածքի ընդարձակ մի բաժինը և Աթենքը մտահոգ է, որ Մակեդոնիայի կառավարությունը հետագայում կարող է հավակնություններ ունենալ Հունաստանի այդ բաժինի դեմ ու այդ պատճառով էլ պահանջում է Մակեդոնիայի հանրապետության անվանափոխությունը: