Չինաստանի ԱԳ նախարարությունը քննադատել է ԱՄՆ ազգային պաշտպանության նոր ռազմավարությունը
Հունվար 22, 2018 14:07 Asia/Tehran
Չինաստանի ԱԳ նախարարության խոսնակ ՝ Հուա Չունյինգը երկուշաբթի օրն ասել է, որ ԱՄՆ ազգային պաշտպանության նոր ռազմավարությունը լի է ոչ-կառուցողական գաղափարաներով ՝ սառը պատերազմի նշաններ դրսևորելով:
«ԱՄՆ-ի այդ ռազմավարությունում Չինաստանի դիվանագիտական ու պաշտպանական քաղաքականությունը դիտավորյալ կերպով խեղվել է, իսկ մեծ ուժերի միջև մրցակցությունն՝ ուռճացվել, իսկ դա սկզբունքորեն սխալ է»․ ավելացրել է Հուա Չունյինգը : Այդ մասին հաղորդել է ԻՌՆԱ գործակալությունը:
ԱՄՆ պաշտպանության նախարարության հրամանատարությունը ուրբաթ օրը հրապարակել է ԱՄՆ ազգային պաշտպանության նոր ռազմավարությունը, որտեղ Չինաստանն ու Ռուսաստանն ԱՄՆ-ի համար անվտանգության սպառնալիք էին ներկայացվել:
Պիտակ