ԱՄՆ-ի դիրքորոշումները բարդացնում են Սիրիայում քիմիական հարձակումների շուրջ քննարկումները
ՌԴ նախագահի խոսնակը շեշտել է.«Վաշինգտոնի դիրքորոշումները բարդացնում են Սիրիայում քիմիական հարձակումների շուրջ քննարկումների ընթացքը»:
Սպուտնիկ գործակալության հաղորդմամբ, Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է.«ՌԴ-ն հերքում է Սիրիայում քիմիական հարձակման մասին ԱՄՆ-ի հայտարարությունները»:
Չորեքշաբթի օրը ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ Մոսկվան պնդում է ոչ միայն Սիրիայում, այլ աշխարհի ցանկացած վայրում քիմիական հարձակումների մասին կատարյալ ու ընդգրկուն հետազոտությունների անցկացման վրա:
Ռյաբկովն ասել է.«Սոչիի բանակցությունների նախօրեին ԱՄՆ-ի կողմից Սիրիայում քիմիական հարձակման մասին անհիմն բանաձևերի տարծումը հրահրիչ քայլ է»:
Ըստ այս հաղորդման, երեքշաբթի օրը, ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հերթական անգամ Սիրիայի պաշտոնատարներին մեղադրել է արևելյան Ղութա քաղաքում քիմիական զենքի կիիրառման մեջ: