Վրաստանը Հայաստանին հրավիրել է ՆԱՏՕ-ի զորավարժություններին
https://parstoday.ir/hy/news/world-i82371-Վրաստանը_Հայաստանին_հրավիրել_է_ՆԱՏՕ_ի_զորավարժություններին
Հունվարի 24-ին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպում ունեցավ Վրաստանի պաշտպանության նախարար Լեւան Իզորիայի հետ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 25, 2018 09:55 Asia/Tehran
  • Վրաստանը Հայաստանին հրավիրել է ՆԱՏՕ-ի զորավարժություններին

Հունվարի 24-ին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպում ունեցավ Վրաստանի պաշտպանության նախարար Լեւան Իզորիայի հետ։

Հանդիպման սկզբում դեսպան Սադոյանը նախարար Իզորիային փոխանցեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի ողջույնները։

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին Հայաստանի եւ Վրաստանի միջեւ ռազմական համագործակցության ծրագրով նախատեսված միջոցառումների ընթացքի եւ հետագա հեռանկարային ուղղությունների վերաբերյալ՝ այս համատեքստում հատկապես կարեւորելով ռազմական կրթության եւ ռազմական բժշկության ոլորտներում համագործակցությունը։

Նախարար Իզորիան գոհունակությամբ նշեց եւ միաժամանակ իր շնորհակալությունը հայտնեց նախորդ տարի Վրաստանում անցկացված «Noble Partner» բազմազգ զորավարժությանը հայկական կողմի մասնակցության համար եւ հույս հայտնեց, որ Հայաստանն այս տարի եւս իր մասնակցությունը կունենա այդ զորավարժությանը։

Լեւան Իզորիան հավաստիացրեց, որ այս տարի նախատեսված է իր պաշտոնական այցը Հայաստան։

Հանդիպմանը մասնակցում էին նաեւ Վրաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Լելա Չիքովանին, Վրաստանում ՀՀ դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Սամվել Ռամազյանը եւ դեսպանության խորհրդական Կարեն Պարունակյանը։

news.am/