Հունվար 26, 2018 19:43 Asia/Tehran
  • Չեխիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը

Այսօր Չեխիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը. քվեարկությունն ըստ ավանդույթի անցկացվում է երկու օր՝ ուրբաթ 14:00-ից մինչև 22:00-ն, շաբաթ՝ 08:00-ից մինչև 14:00-ն: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:

 

Աղբյուրի հաղորդմամբ՝ քվեարկության արդյունքները պլանավորվում է ամփոփել շաբաթ օրը՝ մինչև տեղական ժամանակով ժամը 18:00-ն: «Ընտրությունների առաջին փուլի ամբողջական արդյունքները (հունվարի 12-13-ը) պարզ են դարձել մինչև ժամը 20:00-ն: Այս անգամ կա ոչ թե ինը, այլ ընդամենը երկու թեկնածու, և տեղամասային հանձնաժողովների համար հաշվարկները կպարզեցվեն: Ահա թե ինչու մենք ենթադրում ենք, որ ընտրությունների բոլոր հիմնական հաշվարկներն ավարտին կհասցվեն մոտավորապես մինչև ժամը 18:00-ն»,- ասվում է վիճակագրական վարչության հայտարարությունում:Նշվում է, որ երկրորդ փուլում 8.5 միլիոն ընտրող ընտրություն կկատարի երկու թեկնածուների միջև, որոնք լավագույն արդյունքն են ցուցաբերել առաջին փուլում. պետության ներկա ղեկավար Միլոշ Զեմանի (38.56% առաջին փուլում) և Գիտությունների ակադեմիայի նախկին ղեկավար Յիրժի Դրագոշի (26.6%).Հիշեցնենք, որ Femen շարժման ուկրաինացի ակտիվիստուհին հարձակվել է Պրահայի ընտրատեղամասերից մեկն այցելած Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանի վրա: Զեմանն այցելել է ընտրատեղամաս, և այդ պահին կիսամերկ կինը հարձակվել է նրա վրա և փորձել խանգարել նրան քվեարկել:

tert.am/

Պիտակ