Կիպրոսում այսօր նախագահական ընտրություններ են
(last modified Sun, 28 Jan 2018 08:12:47 GMT )
Հունվար 28, 2018 11:42 Asia/Tehran
  • Կիպրոսում այսօր նախագահական ընտրություններ են

Կիպրոսի Հանրապետությունում այսօր նախագահական ընտրություններ են։ Նախագահի պաշտոնի համար մրցում են ինը թեկնածուներ։

Քվեարկությունը կավարտվի տեղի ժամով 18։00(19:00 Երևան)։ Նախնական արդյունքները հայտնի կլինեն քվեարկության ավարտից կես ժամ անց, իսկ վեջնական արդյունքները՝ 20։30։ Քվեարկության իրավունք ունի 551 հազար քաղաքացի։

Կիպրոսի Հանրապետության նախագահն ընտրվում է ուղիղ գաղտնի քվեարկությամբ՝ հինգ տարի ժամկետով։ Եթե թեկնածուներից ոչ մեկը չհավաքի 50 տոկոսից ավել ձայն, փետրվարի 4-ին կանցկացվի ընտրությունների երկրորդ փուլը։

Երկրորդ փուլ անցնելու հավակնորդներն են գործող նախագահ Նիկոս Անաստասիադիսը, Կոմունիստական ԱԿԵԱԼ կուսակցության ներկայացուցիչ Ստավրոս Մալասը և Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Նիկոլաս Պապադոպուլոսը։

armedia.am/