Թրամփի հակաիրանական հայտարարությունները շարունակվում են
https://parstoday.ir/hy/news/world-i82753-Թրամփի_հակաիրանական_հայտարարությունները_շարունակվում_են
ԱՄՆ նախագահը երկուշաբթի օրը շարունակելով իր հակաիրանական հայտարարությունները, Թեհրանին մեղադրեց տարածաշրջանում ապաայունացնող գործունեություն ծավալելու և Եմենին զենք տրամադրելու մեջ:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունվար 30, 2018 07:34 Asia/Tehran
  • Թրամփի հակաիրանական հայտարարությունները շարունակվում են

ԱՄՆ նախագահը երկուշաբթի օրը շարունակելով իր հակաիրանական հայտարարությունները, Թեհրանին մեղադրեց տարածաշրջանում ապաայունացնող գործունեություն ծավալելու և Եմենին զենք տրամադրելու մեջ:

Համաձայն «Մեհր» լրատվական գործակալության հաղորդման, Դոնալդ Թրամփը ՄԱԿ-ի ԱԽ-ի անդամ երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ ճաշկերույթի ժամանակ հայտարարեց, որ աշխարհը դիմագրավում է անվտանգության հետ կապված բազմաթիվ դժվարություններ, որոնց շարքում են նաև Միջին Արևելքում Իրանի ապակայունացնող քայլերը:

Թրամփն ավելի վաղ էլ տարածաշրջանում Վաշինգտոնի հովանավորած ահաբեկիչների դեմ պայքարի գործում հիմնական դերակատարություն ունեցող Իրանին մեղադրել է ապակայունացնող քաղաքականություն կիրառելու մեջ:

Ճաշկերույթից առաջ ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Նիքի Հեյլին ՄԱԿ-ի ԱԽ-ի անդամ երկրների ներկայացուցիչների հավաքում ցուցադրելով է երկաթի կտորներ, հայտարարելուվ, թե դրանք իրանական հրթիռի մասեր են:

Ավելի վաղ, անդրադառնալու Եմենի բռնահարված ժողովրդին ռմբակոծելու համար Վաշինգտոնի կողմից Արաբիային ցուցաբերված սպառազինական անսակարկ հովանավորությանը, Հեյլին Իրանի մեղադրել էր Արաբիայի դեմ հրթիռային հարձակման համար Եմենի Անսարալլահ շարժմանը զինելու մեջ:

Դա ի տես այն բանի, որ ՄԱԿ-ի խոսնակի տեղակալ Ֆարհան Հախը, դեկտեմբերի 14-ին, իսկ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ջեֆրի Ֆելթմանը դեկտեմբերի 19-ին, մերժեցին Հեյլիի այդ հայտարարությունը: