Սաուդյան Արաբիայում հակակոռուպցիոն «մաքրումները» բյուջեին 100 մլրդ դոլար են բերել
Հունվար 31, 2018 09:26 Asia/Tehran
Սաուդյան Արաբիայի իշխանությունները հայտարարել են, որ հակակոռուպցիոն «մաքրումների» հաշվին երկրի բյուժեն ստացել է ավելի քան 100 մլրդ դոլար, հայտնում է The Guardian-ը:
Թագավորության գլխավոր դատախազ Սաուդ ալ-Մոջեբը հայտարարել է, որ իշխանությունները ավելի քան 400 ռեալ (107 մլրդ դոլար) են գանձել կոռուպցիայի կասկածանքով ձերբակալված արքայազներից, բարձրաստիճան պաշտոնյաներից և գործարարներից:
Նշվում է, որ թագավորական ընտանիքի 56 բարձրաստիճան անդամ հրաժարվել են իրենց հարստությունը փոխանակել ազատության հետ և ուղարկվել են բանտ:
armedia.am/
Պիտակ