Այսօր Պրահայում կկայանա ռուս-վրացական բանակցությունների հերթական փուլը
https://parstoday.ir/hy/news/world-i82885-Այսօր_Պրահայում_կկայանա_ռուս_վրացական_բանակցությունների_հերթական_փուլը
Այսօր Պրահայում կկայանա «Կարասին-Աբաշիձե» ձևաչափով ռուս-վրացական բանակցությունների հերթական փուլը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 31, 2018 10:30 Asia/Tehran
  • Այսօր Պրահայում կկայանա ռուս-վրացական բանակցությունների հերթական փուլը

Այսօր Պրահայում կկայանա «Կարասին-Աբաշիձե» ձևաչափով ռուս-վրացական բանակցությունների հերթական փուլը։

Գլխավոր թեման շվեյցարական SGS ընկերության օգնությամբ մաքսային մոնիտորինգի մասին ռուս-վրացական պայմանագրի իրագործումն է։ Խոսքը Թբիլիսիի վերահսկողությունից դուրս եկած Աբխազիայի և Հարավային Օսիայի սահմանային հատվածների մասին է։

Պրահա թռիչքից առաջ Ռուսաստանի հետ կապերի հարցերով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն հայտարարել է, որ մտադիր է ՌԴ փոխարտգոծնախարար Գրիգորի Կարասինին ներկայացնել նոր փաստեր, որոնք բարդացնում են ռուս-վրացական հարաբերությունները։

Խոսքը մասնավորապես վերաբերվում է ՌԴ Պետդումայի կողմից Հարավային Օսիայի հետ համաձայնագրի վավերացմանը, որը վերաբերվում է համատեղ ռազմական ստորաբաժանումներ ստեղծելուն։ Այն ստորագրվել էր 2017 թվականի մարտի 21-ին՝ Ռուսաստանի և Հարավային Օսիայի միջև դաշինքի և ինտեգրման վերաբերյալ 2015-ի մարտ 18-ի պայմանագրի հիման վրա։ Վրացական կողմը և՛ համաձայնագիրը, և՛ դրա վավերացումը համարում է Մոսկվայի ոչ բարեկամական քաղաքականության շարունակություն։ Նույն լույսի ներքո էլ Թբիլիսին գնահատում է հարավօսական իշխանությունների որոշումը՝ Լենինգորսկի շրջանում մաքսակետ բացելու վերաբերյալ։ Եվ վերջապես դժգոհության պատճառ են դարձել խոշոր զորավարժությունները, որոնք ռուսական միավորումները սկսել են երեքշաբթի, Հարավային Օսիայում։

1in.am