Կանադան մտահոգված է Սիրիայում թուրքական զինուժի գործողությունների առնչությամբ
https://parstoday.ir/hy/news/world-i83085-Կանադան_մտահոգված_է_Սիրիայում_թուրքական_զինուժի_գործողությունների_առնչությամբ
Կանադայի արտաքին գործերի նախարարությունը մտահոգություն է հայտնել Սիրիայի Աֆրին շրջանում թուրքական զինված ուժերի գործողությունների առնչությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 02, 2018 09:03 Asia/Tehran
  • Կանադան մտահոգված է Սիրիայում թուրքական զինուժի գործողությունների առնչությամբ

Կանադայի արտաքին գործերի նախարարությունը մտահոգություն է հայտնել Սիրիայի Աֆրին շրջանում թուրքական զինված ուժերի գործողությունների առնչությամբ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական Diken պարբերականը: «Կանադան ընդունում է Թուրքիայի այն գործողությունները, որոնք անհրաժեշտ են սեփական անվտանգությունն ապահովելու համար, սակայն կոչ է անում Անկարային պաշտպանել քաղաքացիական հասարակությանը և հարգել միջազգային իրավական նորմերը»,- ասվում է Կանադայի ԱԳՆ հայտարարության մեջ: Թուրքիայի զինված ուժերը հունվարի 20-ից Սիրիայի Աֆրին շրջանում քրդերի դեմ ռազմական գործողություն են սկսել, որը ստացել է «Ձիթենու ճյուղ» անվանումը: Այդ օրը թուրքական 72 ռազմական ինքնաթիռ ռմբակոծել է քրդերի դիրքերը, ինչից հետո թուրք զինվորներն անցել են սիրիական սահմանը՝ սկսելով ցամաքային գործողությունները: Թուրքիայի գործողություններին աջակցում է նաև Սիրիայի ընդդիմադիր «Սիրիական ազատ բանակը»: Պաշտոնական Դամասկոսը դատապարտել է Աֆրինում Թուրքիայի գործողությունները՝ նշելով, որ Աֆրինը Սիրիայի անբաժան մասն է:

Armenpress.am