Դասիլվան՝ Բրազիլիայի նախագահական ընտրությունների ամենասիրված թեկնածու
«Դեյթա Ֆուլհա» կենտրոնի վերջին սոցհարցման արդյունքները վկայում են, որ Բրազիլիայի նախկին նախագահ Լուիս Իգնասիո Լոլա Դասիլվան չնայած իրեն առաջադրված կոռուպցիայի մեղադրանքներին, շարունակում է մնալ այդ երկրի նախագահական առաջիկա ընտրությունների ամենամեծ համակրանքը վայելող հավանական թեկնածուն:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, սոցհարցումների արդյունքների համաձայն, եթե Լոլա Դասիլվան այս պահին իր թեկնածությունը ներկայացնի 2018 թվականի հոկտեմբերին նախատեսված ընտրություններում, ձայների 34 տոկոսը շահելով առաջատար թեկնածու կլինի:
Բրազիլիայի նախկին նախագահ Լոլա Դասիլվային կոռուպցիայի ու փողերի լվացման կապակցությամբ մեղադրանք է առաջադրվել, մինչդեռ նա համոզված է որ այդ մեղադրանքները քաղաքական են և նպատակ ունեն արգելել 2018 թվականի նախագահական ընտրություններին ի« մասնակցությունը:
Այս պահին Լոլա Դասիլվան երկրից չհեռանալու պայմանով ազատության մեջ է գտնվում:
Բրազիլիայի քաղաքական պաշտոնատարները հայտարարել են, որ կոռուպցիայի հետ հետ կապված մեղադրանքների պատճառով հնարավոր է, որ Լոլա Դասիլվային չթույլատրվի մասնակցել նախագահական ընտրություններին: