Չինաստանը քննադատել է ԱՄՆ միջուկային դոկտրինը
Չինաստանի պաշտպանության նախարարությունը, մեկնաբանելով ԱՄՆ-ի նոր միջուկային դոկտրինի նախագծի հրապարակումը, նշել է, որ Չինաստանը շարունակում է հավատարիմ մնալ միջուկային զենք չօգտագործելու սկզբունքին եւ չսպառնալ այդ զենքով առանց միջուկային ներուժի երկրներին, հաղորդում է Kommersant.ru-ն:
«ԱՄՆ Պաշտպանության նախարարությունը հրապարակել է երկրի միջուկային դոկտրինը, որում Չինաստանի զարգացման ծրագրերի մասին անհեթեթ ենթադրություններ են արված, Չինաստանի միջուկային ուժերի սպառնալիքը չափազանցված է: Մենք կտրականապես դեմ ենք դրան»,- ասվում է չինական կողմի հայտարարության մեջ:
Հայտարարության մեջ առաջարկվում է ԱՄՆ-ի հետ փոխադարձաբար «միմյանց ընդառաջ քայլ անել»՝ երկկողմ հարաբերությունների բարելավման, ինչպես նաեւ «տարածաշրջանային եւ գլոբալ խաղաղության, կայունության եւ բարգավաճման համատեղ պաշտպանության» համար: Բացի այդ, Չինաստանի պաշտպանության նախարարությունը հույս է հայտնել, որ ԱՄՆ-ն «կազատվի սառը պատերազմի մտածելակերպից, կհասկանա Չինաստանի ռազմավարական խնդիրները» եւ նրա բանակից օրինակ կվերցնի:
news.am