Բրյուսելն ընդգծել է Վրաստանի նշանակությունը Եվրոպայի էներգիայի անվտանգության համար
Վրաստանի հետ համատեղ խորհրդի չորրորդ նիստում Եվրամիությունը կարևորել է այդ երկրի նշանակությունը Եվրոպայի էներգիայի անվտանգության համար:
ԻՌՆԱ լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Եվրամիությունը նաև իր հովանավորությունն է հայտնել Վրաստանի տարածքային ամբողջականության և ինքիշխանության իրավունքի կապակցությամբ:
Եվրամիության արտաքին քաղաքականության հանձնակատար՝ Ֆեդերիկա Մոգերինին ասել է.«Վրաստանը կարևոր գործընկեր է Եվրամիության համար և ներդրումների շարունակվելը երկու կողմի օգտին է լինելու»:
Նիստում որոշվել է մինչև 2020 թ. Եվրամիությունը 370-450 միլիոն եվրո օգնություն տրամադրի Վրաստանի տարբեր բաժիններին, այդ թվում գյուղատնտեսության բաժնի զարգացմանը, էներգիայի և շրջակա միջավայրի արդյունավետության բարձրացմանը:
Եվրամիություն-Վրաստան համագործակցության խորհուրդը գերագույն կառույց է կազմված երկու երկրի միջև կնքված համաձայնությունների հիմամբ: