Բրյուսելն ընդգծել է Վրաստանի նշանակությունը Եվրոպայի էներգիայի անվտանգության համար
https://parstoday.ir/hy/news/world-i83465-Բրյուսելն_ընդգծել_է_Վրաստանի_նշանակությունը_Եվրոպայի_էներգիայի_անվտանգության_համար
Վրաստանի հետ համատեղ խորհրդի չորրորդ նիստում Եվրամիությունը կարևորել է այդ երկրի նշանակությունը Եվրոպայի էներգիայի անվտանգության համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 06, 2018 07:39 Asia/Tehran
  • Բրյուսելն ընդգծել է Վրաստանի նշանակությունը Եվրոպայի էներգիայի անվտանգության համար

Վրաստանի հետ համատեղ խորհրդի չորրորդ նիստում Եվրամիությունը կարևորել է այդ երկրի նշանակությունը Եվրոպայի էներգիայի անվտանգության համար:

ԻՌՆԱ լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Եվրամիությունը նաև իր հովանավորությունն է հայտնել Վրաստանի տարածքային ամբողջականության և ինքիշխանության իրավունքի կապակցությամբ:

Եվրամիության արտաքին քաղաքականության հանձնակատար՝ Ֆեդերիկա Մոգերինին ասել է.«Վրաստանը կարևոր գործընկեր է Եվրամիության համար և ներդրումների շարունակվելը երկու կողմի օգտին է լինելու»:

Նիստում որոշվել է մինչև 2020 թ. Եվրամիությունը 370-450 միլիոն եվրո օգնություն տրամադրի Վրաստանի տարբեր բաժիններին, այդ թվում գյուղատնտեսության բաժնի զարգացմանը, էներգիայի և շրջակա միջավայրի արդյունավետության բարձրացմանը:

Եվրամիություն-Վրաստան համագործակցության խորհուրդը գերագույն կառույց է կազմված երկու երկրի միջև կնքված համաձայնությունների հիմամբ: