Ուկրաինա-Չինաստան առաջին բեռնատար գնացքը Բաքվից հասել է Ակտաու
https://parstoday.ir/hy/news/world-i835-Ուկրաինա_Չինաստան_առաջին_բեռնատար_գնացքը_Բաքվից_հասել_է_Ակտաու
Տրանսկասպյան միջազգային տրանսպորտային ուղղության Ուկրաինա-Չինաստան առաջին փորձնական բեռնատար գնացքը դուրս գալով Բաքվի միջազգային ծովային առևտրային նավահանգստից`նախորդ երեկոյան հասել է ղազախական Ակտաու նավահանգիստ, հայտնում է Trend-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 23, 2016 11:56 Asia/Tehran
  • Ուկրաինա-Չինաստան առաջին բեռնատար գնացքը Բաքվից հասել է Ակտաու

Տրանսկասպյան միջազգային տրանսպորտային ուղղության Ուկրաինա-Չինաստան առաջին փորձնական բեռնատար գնացքը դուրս գալով Բաքվի միջազգային ծովային առևտրային նավահանգստից`նախորդ երեկոյան հասել է ղազախական Ակտաու նավահանգիստ, հայտնում է Trend-ը:

Փորձնական բեռնատար գնացքը Ուկրաինա-Վրաստան-Ադրբեջան-Ղազախստան-Չինաստան երթուղով հունվարի 15-ին դուրս է եկել Իլիչևսկից և հունվարի 20-ին հասել վրացական Փոթի նավահանգիստ: Հունվարի 14-ին Ադրբեջանը, Ղազախստանը, Վրաստանը և Ուկրաինան ստորագրել են Տրանսկասպյան միջազգային տրանսպորտային ուղղությունում արտոնյալ սակագներ սահմանելու վերաբերյալ արձանագրություն:

Տրանսկասպյան միջազգային տրանսպորտային ուղղությունը անցնում է Չինաստանով, Ղազախստանով, Ադրբեջանով, Վրաստանով և Թուրքիայով, այնուհետև՝ Եվրոպայով: Առաջին փորձնական բեռնատար գնացքը Շիհեցզի (Չինաստան)-Դոստիկ-Ակտաու Ալյաթ երթուղով Բաքվի միջազգային ծովային առևտրային նավահանգիստ է ժամանել անցյալ տարի օգոստոսի 3-ին: