Հյուսիսային Կորեան քննադատել է ԱՄՆ-ին՝ Կորեական թերակղզում լարվածությունները սրելու համար
https://parstoday.ir/hy/news/world-i83531-Հյուսիսային_Կորեան_քննադատել_է_ԱՄՆ_ին_Կորեական_թերակղզում_լարվածությունները_սրելու_համար
ՄԱԿ-ում միջուկային զինաթափման հարցով բանակցություններում Հյուսիսային Կորեայի պատվիրակը ԱՄՆ-ին մեղադրել է Կորեական թերակղզում լարվածություն առաջացնելու և այդ տարածաշրջանում կայնությունը խախտելու մեջ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 06, 2018 16:25 Asia/Tehran
  • Հյուսիսային Կորեան քննադատել է ԱՄՆ-ին՝ Կորեական թերակղզում լարվածությունները սրելու համար

ՄԱԿ-ում միջուկային զինաթափման հարցով բանակցություններում Հյուսիսային Կորեայի պատվիրակը ԱՄՆ-ին մեղադրել է Կորեական թերակղզում լարվածություն առաջացնելու և այդ տարածաշրջանում կայնությունը խախտելու մեջ:

Հղում անելով Սպուտնիկ լրատվական գործակալությանը, ՄԵՀՐ գործակալությունը հաղորդել է, որ ՄԱԿ-ի միջուկային զինաթափման հարցով նիստում Ջո Յանգ Չուլն ընդգծել է. «Ամերիկացիները կանխարգելիչ  հարձակում են նախագծում Հյուսիսային Կորեայի դեմ: Նրանք շատ զենքեր ու զինտեխնիկա են տեղափոխել Կորեական թերակղզի»:

Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչը հստակեցրել է.«ԱՄՆ պաշտպանության նախարարը և այդ երկրի Կենտրոնական հետախուզական վարչության նախագահը մշտապես խոսում են Հյուսիսային Կորեայի հրթիռային ու միջուկային սպառնալիքի մասին, որպեսզի արդարացնեն իրենց ռազմական տարբերակի հարցը»:

ԱՄՆ-ն հայտարարել է.«Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագիրը պետք է ամբողջությամբ վերանա, քանզի այդ երկիրը մի քանի ամսից կկարողանա ատոմային ու հրթիռային հարձակում իրականացնել ԱՄՆ-ի դեմ»: