Հրապարակվել է Հարավ-չինական ծովում չինական ռազմականացումը փաստող լուսանկար
https://parstoday.ir/hy/news/world-i83715-Հրապարակվել_է_Հարավ_չինական_ծովում_չինական_ռազմականացումը_փաստող_լուսանկար
«Philippine Daily Inquirer» թերթը հրապարակել է երկնքից արված լուսանկարներ, որոնցից կարելի է հետեւել, թե ինչպես է Չինաստանը շարունակում Հարավ-չինական ծովի արհեստական կղզիների ռազմականացման գործընթացը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 08, 2018 08:08 Asia/Tehran
  • Հրապարակվել է Հարավ-չինական ծովում չինական ռազմականացումը փաստող լուսանկար

«Philippine Daily Inquirer» թերթը հրապարակել է երկնքից արված լուսանկարներ, որոնցից կարելի է հետեւել, թե ինչպես է Չինաստանը շարունակում Հարավ-չինական ծովի արհեստական կղզիների ռազմականացման գործընթացը:

Ֆիլիպինների ու Վիետնամի միջեւ վիճելի տարածք համարվող Սփարթլի արշիպելագի լուսանկարներն արվել են անցած տարվա հունիսից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում:

Մի քանի լուսանկարներում ներկայացված են բեռնատար նավեր եւ մատակարարման նավեր, որոնք շինարարական նյութեր են մատակարարում Չինաստանի կողմից վերահսկվող կղզիներին:

Մյուսներում երեւում են թռիչքուղիներ, հսկիչ աշտարակներ, ուղղաթիռային հարթակներ եւ Չինաստանի կողմից խութերի վրա կառուցված բազմաբնակարան շենքեր:

 News.am