Չինաստանում ավելի քան 20 մլն նոր ընկերություն է բացվել 4 տարում
https://parstoday.ir/hy/news/world-i83959-Չինաստանում_ավելի_քան_20_մլն_նոր_ընկերություն_է_բացվել_4_տարում
Չինաստանի տարածքում ավելի քան 21.5 մլն նոր ընկերություն է գրանցվել 2014 թվականից հետո, երբ երկրի կառավարությունը ձեռնարկատիրության զարգացման աջակցման և պայմանների ապահովման նոր քաղաքականություն է սկսել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 11, 2018 06:46 Asia/Tehran
  • Չինաստանում ավելի քան 20 մլն նոր ընկերություն է բացվել 4 տարում

Չինաստանի տարածքում ավելի քան 21.5 մլն նոր ընկերություն է գրանցվել 2014 թվականից հետո, երբ երկրի կառավարությունը ձեռնարկատիրության զարգացման աջակցման և պայմանների ապահովման նոր քաղաքականություն է սկսել:

Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ վկայակոչելով չինական աղբյուրը, պետությունն աստիճանաբար կրճատում և վերացնում է ձեռնարկությունների համար առկա բյուրոկրատական արգելքները, ինչպես նաև նվազեցնում է տարբեր հարկերի ծավալները:

Աղբյուրի ընդգծմամբ՝ ձեռնարկատիրության և նորարարությունների զանգվածային զարգացումը զգալի ազդակ է դարձել տնտեսության աճի համար, ինչպես նաև օգնել է նոր աշխատատեղեր ստեղծել և մեծացնել բնակչության եկամուտները:

2014-ից ի վեր երկրում 4200-ից ավելի ձեռնարկություններ են ստեղծվել բարձր տեխնոլոգիաների ոլորտում: Տնտեսության առավել դինամիկ զարգացող հատվածներից մեկը առևտուրն է, մինչդեռ աճում է էլեկտրոնային առևտուրը:

Tert.am