Թուրքիան խախտում է Իրաքի ու Սիրիայի տարածքային ամբողջականությունը. Լավրով
Մարտ 16, 2016 13:16 Asia/Tehran
Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում կազմակերպված ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Թուրքիան խախտում է հարևան Իրաքի ու Սիրիայի տարածքային ամբողջականությունը:
«Մենք տեղյակ ենք Իրաքում թուրքական զինված ուժերի գործողությունների մասին, որ թուրքական տարածքից հրետակոծվում են Սիրիայում քուրդ աշխարհազորայինների դիրքերը։ Թուրքիայի կողմից Իրաքի ներքին գործերին միջամտելու մասին հատուկ որոշում ընդունել է Արաբական պետությունների լիգան։ Թուրքիայի գործողությունները խաթարում են Սիրիայում ճգնաժամի կարգավորումը՝ ներառյալ հրադադարն ու մարդասիրական օգնություն հասցնելը»,- ասել է Լավրովը։
Պիտակ