Հունաստանը զգուշացրել է Թուրքիային
Անդրադառնալով Հունաստանի և Թուրքիայի միջև վերջին լարվածություններին, Հունաստանի ԱԳ նախարարն ասել է, որ իր երկիրն այլևս հանգիստ չի պատասխանելու Թուրքիայի սադրիչ քայլերին:
ԻՌՆԱ գործակալությունը հաղորդել է .«Հունաստանի «Ալֆա» հեռուստատեսությանը տված հարցազրույցում, Նիկոս Կոձիասն անդրադարձել է Էգեյան ծովում Թուրքիայի վերջին քայլերին , ասելով. «Թվում է, որ Թուրքիայի պետայրերը պատմությանն ու աշխարհագրությանը ծանոթ չեն.:
Հիշեցնենք, որ փետրվարի 12-ի լույս 13-ի գիշերը, Էգեյան ծովում 2 երկրների սահմանագծին գտնվող Քարդաք կղզու հատվածում (հուն. Իմիա) Թուրքիայի առափնյա անվտանգության պարեկանավը հարվածել է Հունաստանի առափնյա անվտանգության նավին:
Հունաստանի ԱԳ նախարարներն ասել է, որ Իմիա կղզին Հունաստանին է պատկանում և Աթենքը ոչ մի գնով չի զիջելու իր անօտարելի իրավունքը, այլև ողջ կարողությամբ կանգնելու է Անկարայի սադրիչ քայլերի դեմ: