Հունաստանը զգուշացրել է Թուրքիային
https://parstoday.ir/hy/news/world-i84435-Հունաստանը_զգուշացրել_է_Թուրքիային
Անդրադառնալով Հունաստանի և Թուրքիայի միջև վերջին լարվածություններին, Հունաստանի ԱԳ նախարարն ասել է, որ իր երկիրն այլևս հանգիստ չի պատասխանելու Թուրքիայի սադրիչ քայլերին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 16, 2018 08:41 Asia/Tehran
  • Հունաստանը զգուշացրել է Թուրքիային

Անդրադառնալով Հունաստանի և Թուրքիայի միջև վերջին լարվածություններին, Հունաստանի ԱԳ նախարարն ասել է, որ իր երկիրն այլևս հանգիստ չի պատասխանելու Թուրքիայի սադրիչ քայլերին:

ԻՌՆԱ գործակալությունը հաղորդել է .«Հունաստանի «Ալֆա» հեռուստատեսությանը տված հարցազրույցում, Նիկոս Կոձիասն անդրադարձել է Էգեյան ծովում Թուրքիայի վերջին քայլերին , ասելով. «Թվում է, որ Թուրքիայի պետայրերը պատմությանն ու աշխարհագրությանը ծանոթ չեն.:

Հիշեցնենք, որ փետրվարի 12-ի լույս 13-ի գիշերը, Էգեյան ծովում 2 երկրների սահմանագծին գտնվող Քարդաք կղզու հատվածում (հուն. Իմիա) Թուրքիայի առափնյա անվտանգության պարեկանավը հարվածել է Հունաստանի առափնյա անվտանգության նավին: 

Հունաստանի ԱԳ նախարարներն ասել է, որ Իմիա կղզին Հունաստանին է պատկանում և Աթենքը ոչ մի գնով չի զիջելու իր անօտարելի իրավունքը, այլև ողջ կարողությամբ կանգնելու է Անկարայի սադրիչ քայլերի դեմ: