Կանադայի ուսանողները միացան Սիոնիստական ռեժիմին բոյկոտողներին
Կանադացի ուսանողներն այդ երկրի Յորքի համալսարանից սկսեցին Իսրայելի ռեժիմի զավթողականությանն ու ոճրագործությունների դիմակայման և բոյկոտի շարժումը:
Շարժման ակտիվիստներից Կարեն Ռադմանն ԻԻՀ ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալությանը տված հարցազրույցում տեղեկացրել է բոյկոտին ժողովրդական 20 խմբերի մասնակցության մասին: Նա ասել է. «Կանադայում ակտիվ են պաղեստինցիների պաշտպան ավելի քան 30 այլ խմբեր»:
Ռադմանը Կանադայում Իսրայելի ռեժիմի դեմ բոյկոտի ակտիվիստների մեջ ներառելով խաղաղության ու պաղեստինցիների պաշտպան ու նաև կրոնական այդ թվում հրեաների հավաքականություններին, հավելել է. «Կանադայի առևտրական ու մշակութային բաժիններում Իսրայելի ռեժիմի ներկայության դեմ տարբեր աշխատանքներ են իրականացվել ու որոշ հաջողություններ են արձանագրվել»:
Իսրայելի ռեժիմի զավթողականության դիմակայման համար բոյկոտի, ներդրումներից խուսափելու և շրջափակման շարժումը, որը ճանաչված է «Բի Դի Էս» անվամբ, ձևավորվել է ավելի քան 170 հասարակական կազմակերպությունների նախաձեռնությամբ:
Կանադայում տասնյակ խմբեր միացել են այդ շարժմանը: