Եվրոպան ցանկանում է, որ Իրանը նույնպես միանա «Սաութ Սթրիմ» գազի միջանցքին
https://parstoday.ir/hy/news/world-i84571-Եվրոպան_ցանկանում_է_որ_Իրանը_նույնպես_միանա_Սաութ_Սթրիմ_գազի_միջանցքին
Եվրոհանձնաժողովի էներգետիկայի հարցերով տեղակալը հայտարարել է, որ Եվրոպան ցանկանում է, որպեսզի Իրանը նույնպես մասնակցի «Սաութ Սթրիմ» գազի միջանցքին:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Փետրվար 18, 2018 07:32 Asia/Tehran
  • Եվրոպան ցանկանում է, որ Իրանը նույնպես միանա «Սաութ Սթրիմ» գազի միջանցքին

Եվրոհանձնաժողովի էներգետիկայի հարցերով տեղակալը հայտարարել է, որ Եվրոպան ցանկանում է, որպեսզի Իրանը նույնպես մասնակցի «Սաութ Սթրիմ» գազի միջանցքին:

ԻՍՆԱ-ի հաղորդման համաձայն, Եվրոհանձնաժողովի էներգետիկայի հարցերով տեղակալ Մառուս Սեֆքովիչը «Սաութ Սթրիմ» գազի միջանցքի խորհրդակցական խորհրդի նախարարական 4-րդ նստաշրջանում անդրադառնալով այն կետին, որ ԵՄ-ն ցանկանում է, որպեսզի գազի հարուստ պաշարներ ունեցող երկրները միանան այդ նախագծին, տեղեկացրեց այդ նախագծին Իրանի մասնակցության համար «Սաութ Սթրիմ» գազի միջանցքի բոլոր գործընկեր երկրների հետ բանակցելու ԵՄ-ի ցանկության մասին:

«Այս միջանցքը Եվրոպան միացնում է գազի հարուստ պաշարներ ունեցող երկրներին և Եվրոպան ցանկանում է, որ դրան միանան նոր գնորդներ ու արտադրողներ»,-հայտարարել է Սեֆքովիչն ընդգծելով «Սաութ Սթրիմ» գազի միջանցքի նշանակությունը:

Նա հավելել է, որ այդ կապակցությամբ Իրանի ու Թուրքմենստանի հետ բանակցություններ են տարվել:

«Սաութ Սթրիմ» գազի միջանցքի նախագիծը վերացնելով տարանցման ճանապարհին առկա արգելքներն ու ապահովելով տարածաշրջանի երկրների համագործակցությունը, Ադրբեջանի գազը Վրաստանի ու Թուրքիայի տարածքով փոխադրելու է ԵՄ: