Նոր օրենք Նիդերլանդներում. մահից հետո բոլոր քաղաքացիները դոնոր են դառնալու
https://parstoday.ir/hy/news/world-i84739-Նոր_օրենք_Նիդերլանդներում._մահից_հետո_բոլոր_քաղաքացիները_դոնոր_են_դառնալու
Նիդերլանդներում 18 տարին լրացած բոլոր քաղաքացիները մահից հետո դոնոր են դառնալու։ Այս մասին հաղորդում է Associated Press–ը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 19, 2018 16:11 Asia/Tehran
  • Նոր օրենք Նիդերլանդներում. մահից հետո բոլոր քաղաքացիները դոնոր են դառնալու

Նիդերլանդներում 18 տարին լրացած բոլոր քաղաքացիները մահից հետո դոնոր են դառնալու։ Այս մասին հաղորդում է Associated Press–ը։

Օրինագիծը ընդունել է Նիդերլանդների խորհրդարանի վերին պալատը, իսկ անցած տարի նախագծին հավանություն էր տվել ստորին պալատը։ Օրինագծի հեղինակը Պիա Դեյքստրան է։ Նա պատմել է, որ նման համակարգեր գործում են Բելգիայի և Իսպանիայի տարածքում։ Հեղիակը նաև մանրամասնել է, որ օրենքը ուժի մեջ մտնելուց հետո բոլորին երկու տեղեկացում է ուղարկվելու։ Դրանցում քաղաքացիներին առաջարկելու են հրաժարվել մահից հետո ներքին օրգանները պետությանը փոխանցելուց։ Եթե հասցեատերը երկու նամակին էլ չի պատասխանել, նրան ավտոմատ կընդգրկեն դոնորների ցուցակում։ Սակայն հետո էլ, ցանկացած պահի, կարելի է հրաժարվել։ Ի դեպ, օրենքի համաձայն, Նիդերլանդների բնակիչը կարող է նշել կոնկրետ մարդու, ով իր փոխարեն կընդունի այդ որոշումը։

1in.am