Ամերիկացիները կառավարությունից պահանջում են զենք կրելու համար խիստ օրենքներ սահմանել
Վերջին հարցումները պարզել են, որ ԱՄՆ-ի Ֆլորիդայում անցյալ շաբաթ տեղի ունեցած հրաձգությունից հետո, ամերիկացիների երկու երրորդը կողմ է զենք կրելու համար խիստ օրենքներ սահմանելուն:
News week օրաթերթի կայքը գրել է , որ Quinnipiac համալսարանի անցկացրած ազգային հարցումների արդյունքների համաձայն, հարցվողների 66 տոկոսը ցանկանում է, որպեսզի երկրում գործեն զենք կրելու խիստ օրենքներ : Դեմ է արտահայտվել հարցվողների միայն 31 տոկոսը:
Ըստ աղբյուրի, սրանք անկախ հարցումների արձանագրած ամենամեծ թվերն են:
Հարցվողների 97 տոկոսն ասել է , որ քրեական անցյալ ունենալու քննարկումները պետք է իրականացվեն համաշխարհային մասշտաբով : Մինչդեռ 67 հոգի պահանջել են արգելել պատերազմական զենքերի կիրառումը, իսկ հարցվողների 83 տոկոսը նշել է, որ դա ժամանակ է պահանջելու: