Ռուսաստանը դեմ է Իրանի դեմ ԱԽ-ի շրջափակումներին
ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչն անընդունելի է համարել Եմենի Անսարալլահ շարժմանը սպառազինական աջակցություն ցուցաբերելու մեղադրանքի պատճառով ԻԻՀ-ի դեմ շրջափակումներ սահմանելու ԱԽ-ի քայլը:
Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչ Վասիլի Նեբնեզիան չորեքշաբթի օրը ընդդիմանալով իրանական հրթիռներին Եմենի Անսարալլահի հասանելիությունը չկանխվելու անհիմն մեղադրանքի պատճառով Իրանին դատապարտելու արևմտյան երկրների ջանքերին, ասել է. «ՄԱԿ-ի ԱԽ-ն չպիտի հիմք ընդունելով Եմենի դեմ պատժամիջոցների խստացման մասին բանաձևը դատապարտի Իրանին»:
ԱԽ-ն բանակցության է դրել ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի հետ խորհրդակցաբար Բրիտանիայի կողմից ներկայացված բանաձևի մի նախագիծ, որտեղ Իրանը դատապարտվել է Եմենի Անսարալլահ շարժման սպառազինական շրջափակումը ոտնահարելու համար: Ռուսաստանն անընդունելի է համարել փետրվարի 26-ին քվեարկության դրվելիք բանաձևի նախագիծը:
ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակ Բահրամ Ղասեմին երեքշաբթի օրը մերժելով Իրանից Եմեն հրթիռ առաքվելու մասին հայտարարությունն ասել է. «Իրանը բազմիցս պատասխանել է նման անհիմն հայտարարություններին: Եմենի բանակն ու ժողովրդական ուժերն արտասահմանյան սպառազինական օժանդակություններին կարիք չունեն: Այդ երկրի դեմ ոտնձգողների պարտության ու ձախողման ազդակը եմենցիների կողմից իրենց հայրենիքի պատվի ու դրոշի պաշտպանությունն է, որ իրականացվում է նվազագույն հնարավորություններով»: