Ամերիկացի սենատոր.«Դպրոցների ուսուցիչներին զինելը զզվելի գաղափար է»
https://parstoday.ir/hy/news/world-i85031-Ամերիկացի_սենատոր._Դպրոցների_ուսուցիչներին_զինելը_զզվելի_գաղափար_է
ԱՄՆ դեմոկրատական սենատոր Ռիչարդ Բլումենթալը զզվելի է համարել դպրոցների ուսուցիչներին զինելու վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գաղափարը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 22, 2018 14:07 Asia/Tehran
  • Ամերիկացի սենատոր.«Դպրոցների ուսուցիչներին զինելը զզվելի  գաղափար է»

ԱՄՆ դեմոկրատական սենատոր Ռիչարդ Բլումենթալը զզվելի է համարել դպրոցների ուսուցիչներին զինելու վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գաղափարը:

Ինչպես հաղորդում է CNN-ը , Կոննեկտիկուտ նահանգի դեմոկրատական սենատոր Ռիչարդ Բլումենթալը քննադատել է ուսուցիչներին զինելու մասին Թրամփի առաջարկը:

Սպիտակ տանը Ֆլորիդայի տուժած դպրոցի աշակերտների ու ծնողների հետ հանդիպման ընթացքում, Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն առաջարկել էր զինել դպրոցների ուսուցիչներին, որպեսզի ապագայում հնարավոր լինի կանխել օրեր առաջ Ֆլորիդայի դպրոցներից մեկում տեղի ունեցած արյունալի հարձակման նման ողբերգությունները:

Սենատոր Բլումենթալի խոսքով՝ դա զզվելի գաղափար է և ավելի անապահով կդարձնի դպրոցները:

Հիշեցնենք, որ 2018 թվականի  փետրվարի 14-ին  ԱՄՆ Ֆլորիդա նահանգում 19-ամյա Նիկոլաս դե Խեսուս Կրուզը, զինված ինքնաձիգով ու նռնակներով, ներխուժել էր դպրոց և սպանել  17 մարդու:

Չնայած ԱՄՆ-ում մարդու իրավունքների պաշտպան խմբերի պահանջին, զենքի լոբբիի հզորության պատճառով, մինչ այժմ ԱՄՆ կառավարություններից և ոչ մեկին չի հաջողվել օրենք սահմանել այդ երկրում զենքի վաճառքի սահմանափակության վերաբերյալ: