Վենեսուելան և Կուբան միավորվել են ԱՄՆ-ի դեմ
https://parstoday.ir/hy/news/world-i85185-Վենեսուելան_և_Կուբան_միավորվել_են_ԱՄՆ_ի_դեմ
Վենեսուելայի և Կուբայի միասնության ու բարեկամության շարժումը կարևորում է ԱՄՆ-ի միջամտողական քայլերի դեմ պայքարում երկու երկրների միասնությունը:
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Փետրվար 24, 2018 13:07 Asia/Tehran
  • Վենեսուելան և Կուբան միավորվել են ԱՄՆ-ի դեմ

Վենեսուելայի և Կուբայի միասնության ու բարեկամության շարժումը կարևորում է ԱՄՆ-ի միջամտողական քայլերի դեմ պայքարում երկու երկրների միասնությունը:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լուրերի ծառայության հաղորդմամբ՝ ուրբաթ օրը Կարակասում կայացած միասնության ու բարեկամության շարժման երրորդ ազգային հավաքում Վենեսուելան և Կուբան քննարկել են ԱՄՆ-ի և նրա արևմտյան դաշնակիցների միջամտությունների դեմ պայքարի ուղիները:

Շարժման համադրող Յունի Գարսիան հայտնել է, որ նիստում քննարկվել են 2017 թվականին տեղի ունեցած նիստերի որոշումները և մշակվել է 2018 թվականի ծրագիրը:

Նիստում նաև քննարկվել են ավելի քան կես դար Կուբայի համար ԱՄՆ-ի տնտեսական, առևտրական ու ֆինանսական շրջափակումների, ինչպես նաև Վենեսուելայի դեմ նման քայլերի  հետևանքները :

Գարսիան տեղեկացրել է նիստին հարավամերիկյան 12 երկրների և հասարակական կազմակերպությունների ու քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների մասնակցության մասին:

Նիստի մասնակիցները շեշտել են, որ շարժումը ողջունում է Վենեսուելայի նկատմամբ  ԱՄՆ-ի միակողմանի քաղաքականության դեմ նախագահ Նիկոլաս Մադուրոյի քայլերը: