ԵՄ-ը զգուշացրել է Թուրքիային
https://parstoday.ir/hy/news/world-i85193-ԵՄ_ը_զգուշացրել_է_Թուրքիային
Էգեյան ու Միջերկրական ծովերում լարվածության ստեղծումից հետո Եվրամիությունը զգուշացրել է Թուրքիային:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 24, 2018 14:13 Asia/Tehran
  • ԵՄ-ը զգուշացրել է Թուրքիային

Էգեյան ու Միջերկրական ծովերում լարվածության ստեղծումից հետո Եվրամիությունը զգուշացրել է Թուրքիային:

Հունաստանի ANA գործակալության փոխանցմամբ՝ Եվրամիության անդամ 27 երկրների պետայրերը քննադատել են Հունաստանի ծովային սահմանում և Կիպրոսի ափերում Թուրքիայի քայլերը, Անկարայից պահանջելով վերջ դնել  լարվածությանը տարածաշրջանում:

 Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկն ասել է .«Անկարայի պետայրերը պետք է իմանան, որ Եվրամիությունը Հունաստանի և Կիպրոսի կողքին է»:

Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը և Հարավային Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսն ուրբաթ օրը ԵՄ անդամ երկրների ղեկավարների նիստում հայտարարել են Էգեյան ու Միջերկրական ծովերում Թուրքիայի ռազմական քայլերի մասին:

ԵՄ ղեկավարները դատապարտել են Անկարայի քաղաքականությունը՝ պահանջելով վերջ դնել այդ սադրիչ քայլերին:

Թուրքիայի հետ Աթենքի և Նիկոսիայի միջև լարվածությունը սրվել է տարածքում նավթի ու գազի հայտնաբերման հետևանքով: