ԵՄ-ը զգուշացրել է Թուրքիային
Էգեյան ու Միջերկրական ծովերում լարվածության ստեղծումից հետո Եվրամիությունը զգուշացրել է Թուրքիային:
Հունաստանի ANA գործակալության փոխանցմամբ՝ Եվրամիության անդամ 27 երկրների պետայրերը քննադատել են Հունաստանի ծովային սահմանում և Կիպրոսի ափերում Թուրքիայի քայլերը, Անկարայից պահանջելով վերջ դնել լարվածությանը տարածաշրջանում:
Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկն ասել է .«Անկարայի պետայրերը պետք է իմանան, որ Եվրամիությունը Հունաստանի և Կիպրոսի կողքին է»:
Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը և Հարավային Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսն ուրբաթ օրը ԵՄ անդամ երկրների ղեկավարների նիստում հայտարարել են Էգեյան ու Միջերկրական ծովերում Թուրքիայի ռազմական քայլերի մասին:
ԵՄ ղեկավարները դատապարտել են Անկարայի քաղաքականությունը՝ պահանջելով վերջ դնել այդ սադրիչ քայլերին:
Թուրքիայի հետ Աթենքի և Նիկոսիայի միջև լարվածությունը սրվել է տարածքում նավթի ու գազի հայտնաբերման հետևանքով: