Չինաստանը քննադատել է ԱՄՆ-ին
Չինաստանի կառավարությունը քննադատել է Միացյալ Նահանգներին Առևտրի համաշխարհային կազմակերպության օրենքները խախտելու պատճառով: Այս մասին հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:
Չինաստանի առևտրի նախարարությունը հրապարակել է հաղորդագրություն, որում նշել է.«ԱՄՆ-ն խախտում է Առևտրի համաշխարհային կազմակերպության օրենքները և խտրականություն է կիրառում տարբեր ընկերությունների միջև»:
Հաղորդագրության մեջ ասված է.«ԱՄՆ-ն հարվածում է այդ երկրում չինական ընկերությունների առևտրին»:
Նշենք, որ այս կապակցությամբ հայտարարվել է, որ ԱՄՆ-ն իր կապերը խզել է Չինաստանի ինտերնետային և հեռահաղորդակցական հայտնի ընկերություններ՝ Huawei-ի և ZTE -ի հետ:
ԱՄՆ-ի մի խումբ սենատորներ ներկայացրել են վերոնշյալ ընկերությունների սմարթֆոնների գնումն արգելելու մասին նախագիծը և հայտարարել են, որ Չինաստանը այդ հեռախոսների միջոցով լրտեսում է ԱՄՆ-ին: