Չինաստանը քննադատել է ԱՄՆ-ին
https://parstoday.ir/hy/news/world-i85211-Չինաստանը_քննադատել_է_ԱՄՆ_ին
Չինաստանի կառավարությունը քննադատել է Միացյալ Նահանգներին Առևտրի համաշխարհային կազմակերպության օրենքները խախտելու պատճառով: Այս մասին հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 24, 2018 15:14 Asia/Tehran
  • Չինաստանը քննադատել է ԱՄՆ-ին

Չինաստանի կառավարությունը քննադատել է Միացյալ Նահանգներին Առևտրի համաշխարհային կազմակերպության օրենքները խախտելու պատճառով: Այս մասին հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:

Չինաստանի առևտրի նախարարությունը հրապարակել է հաղորդագրություն, որում նշել է.«ԱՄՆ-ն խախտում է Առևտրի համաշխարհային կազմակերպության օրենքները և խտրականություն է կիրառում տարբեր ընկերությունների միջև»:

Հաղորդագրության մեջ ասված է.«ԱՄՆ-ն հարվածում է այդ երկրում չինական ընկերությունների առևտրին»:

Նշենք, որ այս կապակցությամբ հայտարարվել է, որ ԱՄՆ-ն իր կապերը խզել է Չինաստանի ինտերնետային և հեռահաղորդակցական հայտնի ընկերություններ՝  Huawei-ի և  ZTE -ի հետ:

ԱՄՆ-ի մի խումբ սենատորներ ներկայացրել են վերոնշյալ ընկերությունների սմարթֆոնների գնումն արգելելու մասին նախագիծը և հայտարարել են, որ Չինաստանը այդ հեռախոսների միջոցով լրտեսում է ԱՄՆ-ին: