Թրամփը պնդում է, որ դպրոցներում ուսուցիչները պետք է զինված լինեն
https://parstoday.ir/hy/news/world-i85305-Թրամփը_պնդում_է_որ_դպրոցներում_ուսուցիչները_պետք_է_զինված_լինեն
Կրկնելով զենք կրելու կապակցությամբ իր դիրքորոշումը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ դպրոցների ուսուցիչները պետք է զինվեն: Այդ մասին հաղորդել է Hill պարբերականի ինտերնետային կայքը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 25, 2018 14:18 Asia/Tehran
  • Թրամփը պնդում է, որ դպրոցներում ուսուցիչները պետք է զինված լինեն

Կրկնելով զենք կրելու կապակցությամբ իր դիրքորոշումը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ դպրոցների ուսուցիչները պետք է զինվեն: Այդ մասին հաղորդել է Hill պարբերականի ինտերնետային կայքը:

Ֆլորիդայի դպրոցներից մեկի վրա իրականացված հրազենային հարձակումից հետո, որի արդյունքում տասնյոթ մարդ էր զոհվել, ԱՄՆ-ում ավելի մեծ թվով մարդիկ սկսեցին միանալ հրազենի վաճառքն արգելելու պահանջին: Սակայն նախագահ Դոնալդ Թրամփը ոչ թե խստացնում է զենք կրելու հետ կապված օրենքները, այլ ցանկանում է, որ ուսուցիչները նույնպես զինվեն:

Պնդելով իր դիրքորոշումը, Դոնալդ Թրամփն ասել է.«ԱՄՆ դպրոցներում ուսուցիչները պետք է զինվեն, որպեսզի կարողանան պաշտպանել աշակերտերին»:

Fox News  հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Թրամփը նշել է. «Անզեն մարդկանց վրա հարձակվելու հավանականությունը մեծ է»:

Անդրադառնալով  Ֆլորիդա նահանգի  Փարքլենդ  քաղաքի  դպրոցում  տեղի ունեցած հրաձգությանը, Թրամփն ասել է.«Նման մարդիկ չեն կարող մուտք գործել դպրոց, եթե տվյալ դպրոցում ուսուցիչները զինված լինեն: Մենք պիտի հասկացնենք այդ մարդկանց, որ եթե մտնեք դպրոց, նախ կսպանեն ձեզ»․ ասել է Թրամփը: 

ԱՄՆ-ում տարեկան հազարավոր մարդիկ սպանվում են հրազենով, և մինչ այժմ ԱՄՆ-ի ոչ մի կառավարություն չի կարողացել վերջ դնել այդ ճգնաժամին: