Երուսաղեմում գտնվող Տիրոջ գերեզմանի տաճարը կփակվի՝ որպես հարկերի դեմ բողոքի նշան
https://parstoday.ir/hy/news/world-i85323-Երուսաղեմում_գտնվող_Տիրոջ_գերեզմանի_տաճարը_կփակվի_որպես_հարկերի_դեմ_բողոքի_նշան
Երուսաղեմում գտնվող Տիրոջ գերեզմանի տաճարը փետրվարի 25-ին մեկ ժամով փակվել է՝ որպես քաղաքային իշխանությունների՝ նրանցից հարկեր գանձելու մասին ծրագրերի դեմ բողոքի նշան:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Փետրվար 25, 2018 22:26 Asia/Tehran
  • Երուսաղեմում գտնվող Տիրոջ գերեզմանի տաճարը կփակվի՝ որպես հարկերի դեմ բողոքի նշան

Երուսաղեմում գտնվող Տիրոջ գերեզմանի տաճարը փետրվարի 25-ին մեկ ժամով փակվել է՝ որպես քաղաքային իշխանությունների՝ նրանցից հարկեր գանձելու մասին ծրագրերի դեմ բողոքի նշան:

Այս մասին հյտնում է Reuters-ը՝ վկայակոչելով քրիստոնեական եկեղեցական ներկայացուցիչներին, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:
Այդպիսով եկեղեցական առաջնորդները բողոք են արտահայտել նոր հարկային քաղաքականության եւ հողերի սեփականազրկության մասին առաջարկվող օրենքի դեմ:
Երուսաղեմի պատրիարք Ֆեոֆիլ III-ի, Հայ Առաքելական եկեղեցու պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի եւ Սուրբ հողի պահապան Ֆրանչեսկո Պաթոնի համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ «որպես բողոքի նշան՝ որոշվել է աննախադեպ քայլ ձեռնարկել եւ փակել Տիրոջ գերեզմանի տաճարը»: «Մենք միասնական, ամուր եւ վճռական ենք Սուրբ Հողի եկեղեցիների բոլոր ղեկավարների հետ մեր իրավունքների եւ ունեցվածքի պաշտպանության հարցում»,- նշվում է փաստաթղթում:
Հիշեցնենք, որ Ղոդսի(Երուսաղեմ)   իշխանությունները չեղարկել են եկեղեցիների՝ կոմերցիոն անշարժ գույքի հարկից ազատման մասին օրենքը եւ սկսել են վճարումներ պահանջել:
Բացի այդ, Իսրայելի կառավարությունը փետրվարի 25-ին պետք է օրինագիծ քննարկի, որը թույլ կտա պետությանը սեփականազրկեն Ղոդսում (Երուսաղեմ)   եկեղեցիների կողմից մասնավոր ընկերություններին վաճառած  անշարժ գույքը:

News.am