Ռուսաստանը վետո դրեց Եմենի հարցով Բրիտանիայի «հակաիրանական» բանաձևի վրա
Ռուսաստանն ԱԽ-ում վետո դրեց Եմենի դեմ սպառազինական պատժամիջոցները երկարաձգելու մասին Բրիտանիայի «հակաիրանական» բանաձևի վրա:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, ՄԱԿ-ի ԱԽ-ն երկուշաբթի օրը քննարկեց Եմենի դեմ երկու բանաձևերի նախագծերը:
Առաջին բանաձևը, որի նախագիծը ներկայացվել էր Բրիտանիայի կողմից և նպատակ ուներ Եմեն սպառազինություն առաքելու պատճառաբանությամբ խստացնել Իրանի դեմ ճնշումները, Ռուսաստանի կողմից վետոյի արժանացավ:
Ռուսաստանի կողմից ներկայացված երկրորդ բանաձևը միայն Եմենի դեմ սպառազինական պատժամիջոցների գործադրման ժամկետը երկարացնում էր մինչև 2019 թվականի փետրվար ամիսը, որն ընդունվեց ԱԽ-ի խորհրդի մշտական ու ոչ-մշտական 15 անդամ երկրների կողմ ձայներով:
ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչը երեքշաբթի առավոտյան ընդգծեց, որ Եմենի ճգնաժամը հնարավոր չէ կարգավորել ռազմական ճանապարհով ու ռմբակոծությամբ: Նրա խոսքերով. «ԻԻՀ-ի համոզմամբ, հնարավոր է Եմենի ճգնաժամի կարգավորման համար քաղաքական գործընթաց սկսել»:
Ղոլամալի Խոշռուն Եմենի մասին Ռուսաստանի առաջարկած բանաձևն ԱԽ-ում վավերացվելուց հետո նշել է, որ իրանատյացության հողի վրա հնչող մեղադրանքներն ու հոգնեցուցիչ ներկայացումները սատարում են Եմենի դեմ ոտնձգողներին: «Երեք տարի տևած տնավեր պատերազմն ու անդադար ռմբակոծությունները մարդկային աղետի են մատնել Եմենը». ասել է նա:
Բրիտանիայի ներկայացրած բանաձևի նախագիծը մշակվել էր ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի համագործակցությամբ:
Արաբական Էմիրությունների, ԱՄՆ-ի, Բրիտանիայի ու Ֆրանսիայի հովանավորությամբ, 2015 թվականի մարտ ամսից Եմենը ռազմական ոտնձգության և ցամաքային, ծովային ու օդային շրջափակման է ենթարկել : Եմենում Արաբիայի ու նրա դաշնակիցների հրահրած պատերազմի հետևանքով մինչ այսօր զոհվել ու վիրավորվել են տասնյակ հազար մարդիկ, միլիոնավոր եմենցիներ տարհանվել են: