Ռուսաստանը վետո դրեց Եմենի հարցով Բրիտանիայի «հակաիրանական» բանաձևի վրա
https://parstoday.ir/hy/news/world-i85413-Ռուսաստանը_վետո_դրեց_Եմենի_հարցով_Բրիտանիայի_հակաիրանական_բանաձևի_վրա
Ռուսաստանն ԱԽ-ում վետո դրեց Եմենի դեմ սպառազինական պատժամիջոցները երկարաձգելու մասին Բրիտանիայի «հակաիրանական» բանաձևի վրա:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 27, 2018 03:35 Asia/Tehran
  • Ռուսաստանը վետո դրեց Եմենի հարցով Բրիտանիայի «հակաիրանական» բանաձևի վրա

Ռուսաստանն ԱԽ-ում վետո դրեց Եմենի դեմ սպառազինական պատժամիջոցները երկարաձգելու մասին Բրիտանիայի «հակաիրանական» բանաձևի վրա:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, ՄԱԿ-ի ԱԽ-ն երկուշաբթի օրը քննարկեց Եմենի դեմ երկու բանաձևերի նախագծերը:

Առաջին բանաձևը, որի նախագիծը ներկայացվել էր Բրիտանիայի կողմից և նպատակ ուներ Եմեն սպառազինություն առաքելու պատճառաբանությամբ խստացնել Իրանի դեմ ճնշումները, Ռուսաստանի կողմից վետոյի արժանացավ:

Ռուսաստանի կողմից ներկայացված երկրորդ բանաձևը միայն Եմենի դեմ սպառազինական պատժամիջոցների գործադրման ժամկետը երկարացնում էր մինչև 2019 թվականի փետրվար ամիսը, որն ընդունվեց ԱԽ-ի խորհրդի  մշտական ու ոչ-մշտական 15 անդամ երկրների կողմ ձայներով:

ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչը երեքշաբթի առավոտյան ընդգծեց, որ Եմենի ճգնաժամը հնարավոր չէ կարգավորել ռազմական ճանապարհով ու ռմբակոծությամբ: Նրա խոսքերով. «ԻԻՀ-ի համոզմամբ, հնարավոր է Եմենի ճգնաժամի կարգավորման համար քաղաքական գործընթաց սկսել»:

Ղոլամալի Խոշռուն Եմենի մասին Ռուսաստանի առաջարկած բանաձևն ԱԽ-ում վավերացվելուց հետո  նշել է, որ իրանատյացության հողի վրա հնչող մեղադրանքներն ու հոգնեցուցիչ ներկայացումները սատարում են Եմենի դեմ ոտնձգողներին: «Երեք տարի տևած տնավեր պատերազմն ու անդադար ռմբակոծությունները մարդկային աղետի են մատնել Եմենը». ասել է նա:

Բրիտանիայի ներկայացրած բանաձևի նախագիծը մշակվել էր ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի համագործակցությամբ:

Արաբական Էմիրությունների, ԱՄՆ-ի, Բրիտանիայի ու Ֆրանսիայի հովանավորությամբ, 2015 թվականի մարտ ամսից Եմենը ռազմական ոտնձգության և ցամաքային, ծովային ու օդային շրջափակման է ենթարկել : Եմենում Արաբիայի ու նրա դաշնակիցների հրահրած պատերազմի հետևանքով մինչ այսօր զոհվել ու վիրավորվել են տասնյակ հազար մարդիկ,  միլիոնավոր եմենցիներ տարհանվել են: