Նիդերլանդների խորհրդարանի նախագահը քննադատել է թուրքական ԶԼՄ-ների հրապարակումները
https://parstoday.ir/hy/news/world-i85417-Նիդերլանդների_խորհրդարանի_նախագահը_քննադատել_է_թուրքական_ԶԼՄ_ների_հրապարակումները
Նիդերլանդների խորհրդարանի նախագահն անընդունելի է համարել այդ երկրի խորհրդարանի թուրքական ծագում ունեցող պատգամավորներին ուղղված թուրքական ԶԼՄ-ների քննադատությունները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 27, 2018 03:48 Asia/Tehran
  • Նիդերլանդների խորհրդարանի նախագահը քննադատել է թուրքական ԶԼՄ-ների հրապարակումները

Նիդերլանդների խորհրդարանի նախագահն անընդունելի է համարել այդ երկրի խորհրդարանի թուրքական ծագում ունեցող պատգամավորներին ուղղված թուրքական ԶԼՄ-ների քննադատությունները:

Համաձայն «Ֆրանս Պրես»-ի հաղորդման, Նիդերլանդների խորհրդարանի նախագահ Խադիջա Արիբը երկուշաբթի օրը անընդունելի է համարել ու քննադատել է թուրքական ԶԼՄ-ների կողմից Նիդերլանդների խորհրդարանի թուրքական ծագումով հինգ պատգամավորներին ուղղված դավաճանության մեղադրանքները:

«Անընդունելի է երբ տեսակետի արտահայտմանը հակազդելով սպառնալիքներ են հնչեցվում»,-հավելել է Նիդերլանդների խորհրդարանի նախագահը:

Վերոնշյալ հինգ պատգամավորները կողմ են քվեարկել Օսմանյան կայսրության շրջանում Հայոց ցեղասպանության մասին Նիդելանդների խորհրդարանում ընդունված զույգ բանաձևերին:

Թուրքիայի «Սաբահ» պետական պարբերականը շաբաթ օրը Նիդերլանդների խորհրդարանի վերոնշյալ հինգ պատգամավորներին մեղադրեց դավաճանության մեջ: