ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Գերմանիան և Բրիտանիան հակաիրանական բանաձև են ընդունել
https://parstoday.ir/hy/news/world-i85513-ԱՄՆ_ը_Ֆրանսիան_Գերմանիան_և_Բրիտանիան_հակաիրանական_բանաձև_են_ընդունել
Մի համատեղ հաղորդագրություն հրապարակելով ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Գերմանիան և Բրիտանիան հայտարարել են, որ Իրանի կողմից Եմենի նկատմամբ սահմանված պատժամիջոցները չհարգելը մտահոգիչ է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 28, 2018 07:14 Asia/Tehran
  • ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Գերմանիան և Բրիտանիան հակաիրանական բանաձև են ընդունել

Մի համատեղ հաղորդագրություն հրապարակելով ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Գերմանիան և Բրիտանիան հայտարարել են, որ Իրանի կողմից Եմենի նկատմամբ սահմանված պատժամիջոցները չհարգելը մտահոգիչ է:

Եմենում միջամտություն անելըւ մեջ Իրանին մեղադրելու հարցում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ԱՄՆ-ի և եվրոպական երկրների ձախողումից մեկ օր անց, ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Գերմանիան և Բրիտանիան  երեքշաբթի օրը կրկնել են իրենց հակաիրանական հայտարարությունները:

Այդ երկրները կրկին հայտարարել են, որ փորձագիտական ստուգումների համաձայն, 2017 թվականի հուլիսի 22-ին և նոյեմբերի 4-ին Արաբիայում ոչ-ռազմական թիրախների ուղղությամբ արձակված հուսիների հրթիռներն իրանական են եղել: Այդ մեղադրանքները բազմիցս հերքվել են Իրանի պետայրերի կողմից:

ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը երեքշաբթի երեկոյան թուիթերում անդրադառնալով ՄԱԿ-ի ԱԽ-ում հակաիրանական բանաձևերի ընդունման համար ԱՄՆ-ի և Բրիտանիայի ջանքերի ձախողմանը, կրկին անգամ շեշտել է. «Եմենի ճգնաժամի կարգավորման միակ ճանապարհը երկրում համապարփակ կառավարության ձևավորումն ու բանակցությունն է»:

«Եմենի ճգանաժամը սկսվելով, Իրանը պահանջել էր հրադադար հաստատել, փրկարարական աշխատանքներ կատարել, բանակցել և համապարփակ կառավարություն ձևավորել: Ռազմական հաղթանակի պատրանքը և մեղադրանքներ առաջ քաշելը շարունակում է մնալ Եմենի ճգնաժամի  պատճառը».-ասել է ԻԻՀ ԱԳ նախարարը: