ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Գերմանիան և Բրիտանիան հակաիրանական բանաձև են ընդունել
Մի համատեղ հաղորդագրություն հրապարակելով ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Գերմանիան և Բրիտանիան հայտարարել են, որ Իրանի կողմից Եմենի նկատմամբ սահմանված պատժամիջոցները չհարգելը մտահոգիչ է:
Եմենում միջամտություն անելըւ մեջ Իրանին մեղադրելու հարցում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ԱՄՆ-ի և եվրոպական երկրների ձախողումից մեկ օր անց, ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Գերմանիան և Բրիտանիան երեքշաբթի օրը կրկնել են իրենց հակաիրանական հայտարարությունները:
Այդ երկրները կրկին հայտարարել են, որ փորձագիտական ստուգումների համաձայն, 2017 թվականի հուլիսի 22-ին և նոյեմբերի 4-ին Արաբիայում ոչ-ռազմական թիրախների ուղղությամբ արձակված հուսիների հրթիռներն իրանական են եղել: Այդ մեղադրանքները բազմիցս հերքվել են Իրանի պետայրերի կողմից:
ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը երեքշաբթի երեկոյան թուիթերում անդրադառնալով ՄԱԿ-ի ԱԽ-ում հակաիրանական բանաձևերի ընդունման համար ԱՄՆ-ի և Բրիտանիայի ջանքերի ձախողմանը, կրկին անգամ շեշտել է. «Եմենի ճգնաժամի կարգավորման միակ ճանապարհը երկրում համապարփակ կառավարության ձևավորումն ու բանակցությունն է»:
«Եմենի ճգանաժամը սկսվելով, Իրանը պահանջել էր հրադադար հաստատել, փրկարարական աշխատանքներ կատարել, բանակցել և համապարփակ կառավարություն ձևավորել: Ռազմական հաղթանակի պատրանքը և մեղադրանքներ առաջ քաշելը շարունակում է մնալ Եմենի ճգնաժամի պատճառը».-ասել է ԻԻՀ ԱԳ նախարարը: