Ճապոնիան վերսկսել Է ձկան արտահանումը Ֆուկուսիմայի պրեֆեկտուրայից
Ճապոնիան վերստին կսկսի արտահանել այն ձուկը, որը որսացել են Ֆուկուսիմայի պրեֆեկտուրայի մերձակա ջրերում, որտեղ 2011 թվականին ատոմակայանի վթար Է տեղի Է ունեցել:
Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 1-ին հայտնել Է «Ասահի Սիմբուն» թերթը: Ծովամթերքի առաջին խմբաքանակը՝ մոտավորապես 110 կիլոգրամ քաշով, Տոկիոյի «Հանեդա» օդանավակայանից կտեղափոխվի Բանգկոկ: Այն կմատակարարվի Թաիլանդի մայրաքաղաքի 12 ռեստորանների, որոնք մասնագիտանում են ճապոնական խոհանոցի բնագավառում: Որսը փետրվարի 28-ին բեռնաթափվել Է Սոմա քաղաքի ձկնորսական նավահանգստում, որը գտնվում Է Ֆուկուսիմա-1 ԱԷԿ-ից մոտավորապես 50 կիլոմետր հեռավորության վրա: 2012 թվականի հունիսին պրեֆեկտուրայի ձկնորսները ձկան որսը վերսկսել են փորձնական հիման վրա: Այդ ժամանակվանից Ֆուկուսիմա պրեֆեկտուրայի ծովամթերքը վաճառքի Էր թույլատրվում միայն ռադիացիայի մակարդակն ստուգելուց հետո, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Armenpress.am