ԱՄՆ-ի զենքի ազգայն միությունը հակազդել է Թրամփի ցուցադրական քայլին
Մարտ 01, 2018 14:28 Asia/Tehran
ԱՄՆ զենքի ազգային միությունը քարոզչական քայլ է որակել զենք կրելու մասին օրենքը փոփոխելու Թրամփի քայլը:
«Washington Times»-ի հաղորդմամբ, այն դեպքում, երբ Թրամփը ԱՄՆ սենատ է ուղարկել մի օրինագիծ և այդ երկրի օրենսդիրներին կոչ է արել կտրուկ քայլեր ձեռնարկել դպրոցներում հրաձգությունների դեպքերը կանխելու ուղղությամբ, ԱՄՆ զենքի ազգային միությունը Թրամփի կողմից զենք կրելու օրենքը փոփոխության ենթարկելու քայլը գովազդային քայլ է համարել:
2018թ. փետրվարի 15-ին 19-ամյա երիտասարդ Նիկոլաս Քրուզը հրազենային հարձակում իրականացրեց ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Փարքլանդ քաղաքի ավագ դպրոցներից մեկում: Դեպքի հետևանգով սպանվեց 17 աշակերտ:
Պիտակ