Չինաստանի Սահմանադրության մեջ ուղղումների նախագծի քվեարկությունը տեղի կունենա մարտի 11-ին
Չինաստանի բարձրագույն օրենսդիր մարմնի նստաշրջանը երկրի Սահմանադրության մեջ ուղղումների նախագծի քվեարկությունը կանցկացնի մարտի 11-ին:
Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է 130-րդ գումարման Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի 1-ին նստաշրջանի պաշտոնական ներկայացուցիչ Չժան Եսույը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Մարտըի 11-ին ամբողջական կազմով նստաշրջանի 3-րդ նիստի ժամանակ պատգամավորները քվեարկություն կանցկացնեն Սահմանադրության ուղղումների նախագծի հարցով»,- հայտնել է Չժան Եսույը:
Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի նստաշրջանը պետք է քննարկի երկրի հիմնական օրենքում Չինաստանի Կոմկուսի ԿԿ-ի առաջարկած ուղղումների նախագիծը: Ըստ «Սինհուայի» տեղեկացման՝ կուսակցության ղեկավարությունը հանդես է եկել Սահմանադրությունից այն դրույթը հանելու օգտին, որով Չինաստանի նախագահը եւ փոխնախագահը կարող են «պաշտոնը զբաղեցնել անընդմեջ 2 ժամկետից ոչ ավելի»: Եթե այսպիսի օրենսդրական փոփոխությունները նստաշրջանի կողմից հաստատվեն, դա Չինաստանի նախագահին թույլ կտա 2023 թվականին երրորդ ժամկետում վերընտրվել:
Նստաշրջանն անցկացվելու է մարտի 5-ից 20-ը Պեկինում:
Մեկնաբանելով այն հարցը, թե Չինաստանի իշխանությունները 2018 թվականին որքան են նախատեսում պաշտպանական ծախսերի մեծացումը, Չժան Եսույը հավաստիացրել է, որ Չինաստանի զարգացումը երրորդ երկրներին երբեք վտանգ չի սպառնա:
«Ռազմական բյուջեն պետք է արտացոլի երկրի զարգացման աստիճանը եւ անվտանգության ոլորտում նրա շահերը»,- պարզաբանել է նա: Նա նշել է, որ ինչպես նախկինում, Չինաստանը աշխարհի որոշ առաջատար երկրների համեմատությամբ պաշտպանական ծախսերին հատկացնում է երկրի ՀՆԱ-ի փոքր բաժինը:
Նա չի նշել պաշտպանության ծախսերի մեծացման ճշգրիտ թիվը:
Չինաստանի պաշտպանական բյոջեն իր ծավալով աշխարհում երկրորդ տեղն է զբաղեցնում ԱՄՆ-ից հետո: 2017 թվականին այն աճել է 7 տոկոսով եւ պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է տրիլիոն յուան պատմական նիշը՝ հասնելով 1,044 տրլն յուանի (մոտ 151,97 մլրդ դոլար):
Միջազգային մեծ թվով կազմակերպություններ, այդ թվում՝ SIPRI-ն ենթադրում են, որ Չնաստանն էապես նվազեցնում է ռազմական բյուջեի մասին տվյալները, իսկ պաշտպանական իրական ծախսերը կարող են 25-50 տոկոսով ավելին լինել:
News.am