Ամերիկացի աշակերտների ցույցը զենք կրելու ազատության օրենքի դեմ
Մի խումբ ամերիկացի աշակերտներ Կոնգրեսի դիմաց ցույց են անցկացրել զենք կրելու ազատության օրենքի դեմ:
Վաշինգտոնից Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ ամերիկացի աշակերտները պաստառներ էին կրում, որոնց վրա գրված էր՝ «զենքը գերադասում եք երեխաներին», «Հովանավորեք երեխաներին» և «Վերջ դրեք արյունահեղությանը»:
Բողոքող աշակերտները վանկարկում էին «Մենք ապահով դպրոցներ ենք ուզում» և «Ամերիկացի երիտասարդների շահերը գերադասեք զենք վաճառող ընկերությունների շահերին» և նման այլ կարգախոսներ:
Ֆլորիդա նահանգի միջնակարգ դպրոցներից մեկում 17 հոգու սպանվելու և շուրջ 50 հոգու վիրավորվելու պատճառ դարձած հրաձգության դեպքից հետո ժողովուրդն ու քաղաքացիական կազմակերպությունները պահանջել են ԱՄՆ-ում վերահսկել զենքի օգտագործումը:
Չնայած զոհերի հարազատների և հասարակական կառույցների պահանջներին, Կոնգրեսի հանրապետական ղեկավարները հայտարարել են, որ այդ ուղղությամբ որևէ քայլ չեն ձեռնարկելու: