Ֆրանսիան ձգտում է դադարեցնել Իրանի հրթիռային ծրագիրը
https://parstoday.ir/hy/news/world-i86235-Ֆրանսիան_ձգտում_է_դադարեցնել_Իրանի_հրթիռային_ծրագիրը
Ֆրանսիայի նախագահն ասել է, որ քայլեր է ձեռնարկում Իրանի բալիստիկ հրթիռների ծրագրի դադարեցման ուղղությամբ:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մարտ 08, 2018 18:26 Asia/Tehran
  • Ֆրանսիան ձգտում է դադարեցնել Իրանի հրթիռային ծրագիրը

Ֆրանսիայի նախագահն ասել է, որ քայլեր է ձեռնարկում Իրանի բալիստիկ հրթիռների ծրագրի դադարեցման ուղղությամբ:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ֆրանսիայում Սիոնիստական կազմակերպության համագումարում ունեցած ելույթում ասել է.«Փարիզը իր դաշանկիցների, այդ թվում ԱՄՆ-ի և Բրիտանիայի հետ քայլեր է ձեռնարկում՝ տարածաշրջանում Իրանի բալիստիկ հրթիռների ծրագրի դեմ»:

Նշելով, որ Փարիզը ցանկանում է բանակցել բոլոր կողմերի, այդ թվում Իրանի հետ, Էմանուել Մակրոնն ասել է.«Իսրայելի անվտանգությունը չպետք է  բանակցության թեմա դառնա»:

Վերստին սխալ որակելով Ղոդսը Իսրայելի մայրաքաղաք հռչակելու ԱՄՆ նախագահի որոշումը, Մակրոնը հավելել է.«Ընկերոջս՝ Թրամփին, ասել եմ, որ Ղոդսի մասին միակողմանի հայտարարություն անելով սխալ է թույլ տվել, քանզի սա չի օգնելու հակամարտության կարգավորմանը»: