Մյանմայում տեղի ունեցած ցեղասպանության գործը պետք է Միջազգային քրեական դատարան ուղարկել
https://parstoday.ir/hy/news/world-i86301-Մյանմայում_տեղի_ունեցած_ցեղասպանության_գործը_պետք_է_Միջազգային_քրեական_դատարան_ուղարկել
ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը հայտարարել է.«Կազմակերպության գլխավոր ասամբլեան պետք է Մյանմայում տեղի ունեցած ցեղասպանության գործը Միջազգային քրեական դատարան ուղարկի»:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մարտ 09, 2018 17:29 Asia/Tehran
  • Մյանմայում տեղի ունեցած ցեղասպանության գործը պետք է Միջազգային քրեական դատարան ուղարկել

ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը հայտարարել է.«Կազմակերպության գլխավոր ասամբլեան պետք է Մյանմայում տեղի ունեցած ցեղասպանության գործը Միջազգային քրեական դատարան ուղարկի»:

Հղում անելով Pakistan Today օրաթերթին, «Մեհր» գործակալությունը հաղորդել է.,Զեյդ Ռաադ Ալ-Հոսեյնն ուրբաթ օրը հայտարարության համաձայն, ռոհինգյա մուսուլմանները ցեղասպանության են ենթարկվել և դա միայն ՄՔԴ-ն կարող է հաստատել»:

ՄԱԿ-ի  պաշտոնյան նաև Մյանմայի կառավարությունից պահանջել է ՄԱԿ-ի պատասխանատուներին թույլ տալ այցելել այդ երկրի արևմտյան Ռախին նահանգ՝ մուսուլմանաբնակ նահանգում ցեղասպանության հավանականության մասին հետաքննություններ անցկացնելու համար:

2017 թվականի օգոստոսի 25-ից ի վեր Մնայմայի բանակային ուժերը և ծայրահեղական բուդդիստները Ռախին  նահանգում սպանել են ավելի քան վեց հազար մուսուլմանների: Ութ հազարը վիրավորվել են, ևս մեկ միլիոն հոգի ապաստանել են Բանգլադեշում: