Մյանմայում տեղի ունեցած ցեղասպանության գործը պետք է Միջազգային քրեական դատարան ուղարկել
ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը հայտարարել է.«Կազմակերպության գլխավոր ասամբլեան պետք է Մյանմայում տեղի ունեցած ցեղասպանության գործը Միջազգային քրեական դատարան ուղարկի»:
Հղում անելով Pakistan Today օրաթերթին, «Մեհր» գործակալությունը հաղորդել է.,Զեյդ Ռաադ Ալ-Հոսեյնն ուրբաթ օրը հայտարարության համաձայն, ռոհինգյա մուսուլմանները ցեղասպանության են ենթարկվել և դա միայն ՄՔԴ-ն կարող է հաստատել»:
ՄԱԿ-ի պաշտոնյան նաև Մյանմայի կառավարությունից պահանջել է ՄԱԿ-ի պատասխանատուներին թույլ տալ այցելել այդ երկրի արևմտյան Ռախին նահանգ՝ մուսուլմանաբնակ նահանգում ցեղասպանության հավանականության մասին հետաքննություններ անցկացնելու համար:
2017 թվականի օգոստոսի 25-ից ի վեր Մնայմայի բանակային ուժերը և ծայրահեղական բուդդիստները Ռախին նահանգում սպանել են ավելի քան վեց հազար մուսուլմանների: Ութ հազարը վիրավորվել են, ևս մեկ միլիոն հոգի ապաստանել են Բանգլադեշում: