Amnesty International-ը քննադատել է Բրիտանիային
https://parstoday.ir/hy/news/world-i86327-amnesty_international_ը_քննադատել_է_Բրիտանիային
Ուրբաթ օրը, հակազդելով Արաբիային բրիտանական «Թայֆուն» տեսակի ռազմական ինքնաթիռների վաճառքին, Amnesty International կազմակերպությունն հայտարարել է. «Արաբիային ռազմական ինքնաթիռների վաճառքը կնշանակի բենզին լցնել Եմենի ճգնաժամի կրակի վրա»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 10, 2018 03:44 Asia/Tehran
  • Amnesty International-ը քննադատել է Բրիտանիային

Ուրբաթ օրը, հակազդելով Արաբիային բրիտանական «Թայֆուն» տեսակի ռազմական ինքնաթիռների վաճառքին, Amnesty International կազմակերպությունն հայտարարել է. «Արաբիային ռազմական ինքնաթիռների վաճառքը կնշանակի բենզին լցնել Եմենի ճգնաժամի կրակի վրա»:

Սաուդյան Արաբիան և Բրիտանիան ուրբաթ օրը համաձայնագիր ստորագրեցին, որի համաձայնը Ռիադը «Յուրոֆայթեր Թայֆուն» (Eurofighter Typhoon) տեսակի 48 ռազմական ինքնաթիռներ է գնելու Լոնդոնից:

Համաձայնագիրը ստորագրվեց Սաուդյան Արաբիայի գահաժառանգ Մոհամմեդ Բեն Սալմանի Լոնդոն կատարած ուղևորության վերջին օրը:

Սաուդյան Արաբիայի գահաժառանգի այցին զուգահեռ, Լոնդոնում անցկացվեցին այդ այցի դեմ բողոքի լայնածավալ ցույցեր:  

Զենքի առևտրի դեմ պայքարող քարոզչական արշավի վիճակագրական պաշտոնական տվյալների համաձայն, Սաուդյան Արաբիան համարվում է Բրիտանիայի սպառազինության ամենախոշոր գնորդը:

Բրիտանական ռազմական ինքնաթիռներն այն պայմաններում են Արաբիային վաճառվել, երբ Եմենը 2015 թվականի մարտ ամսից ի վեր ԱՄՆ-ի, Բրիտանիայի, Էմիրությունների և մի քանի այլ երկրների համակողմանի հովանավորությամբ Սաուդյան ռեժիմի վայրագ հարձակումների թիրախ է դարձել:

Այս հարձակման հետևանքով զոհվել են ավելի քան 14 հազար խաղաղ քաղաքացիներ, այդ թվում մեծ թվով երեխաներ ու կանայք և  տարհանվել են միլիոնավոր մարդիկ: Եմենը միևնույն ժամանակ սննդամթերքի ու դեղորայքի խիստ պակաս և տարբեր հիվանդությունների համաճարակ է դիմագրավում: