Վրաստանի վարչապետը կոչ Է արել Ռուսաստանին՝ համատեղ կարգավորել հարաբերությունները
Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին կոչ Է արել Ռուսաստանին՝ համատեղ քայլեր ձեռնարկել երկկողմ հարաբերությունների նորմալացման համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ընթացիկ տարվա օգոստոսին կլրանա տասը տարին 2018 թվականի պատերազմից հետո: Այդ դրամատիկ երեւույթը խորը հետք Է թողել վրաց ժողովրդի կյանքում եւ վրաց-ռուսական հարաբերություններում: Խզվել են դիվանագիտական կապերը: Մոսկվայի կողմից Աբխազիայի եւ Ցխինվալի տարածաշրջանի անկախության ճանաչումը փաստորեն փակուղի մտցրեց բնականոն միջպետական հարաբերությունների հաստատման հեռանկարը»,- ասված Է վարչապետի հայտարարության մեջ: Կվիրիկաշվիլին նշում Է, որ ներկայում հարկ Է ընտրություն անել՝ այդ տարեթվիը դիմավորել փոխադարձ մեղադրանքներով ու խիստ հայտարարություններով կամ «կատարել խելամիտ, թեկուզեւ ոչ մեծ քայլեր հարաբերությունները կախարդված շրջանից դուրս բերելու համար»: «Մենք ավելի վաղ Էլ հայտարարել ենք եւ վերահաստատում ենք, որ շահագրգռված ենք Ժնեւյան միջազգային քննարկումների գործընթացում իրական առաջընթացի հասնելու հարցում, այդ նպատակով ես հավաստել եմ դրանում անձամբ ներգրավվելու իմ պատրաստակամությունը: Մենք նաեւ պատրաստ ենք ուղղակի երկխոսություն վարել աբխազների ու օսերի հետ, եւ այդ տեսանկյունից դրական կլիներ իրական կառուցողական մոտեցումը Ռուսաստանի կողմից: Քաղաքական կամքի առկայության դեպքում կարելի Է ձեռնարկել նաեւ այլ խելամիտ քայլեր»,-հայտարարել Է Վրաստանի վարչապետը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Armenpress.am