Վրաստանը և Ադրբեջանը ռազմական համագործակցության համաձայնագիր են ստորագրել
Վրաստանի և Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունները Բաքվում ռազմական համագործակցության ծրագիր են ստորագրել:
Վրաստանի և Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունները 2018 թվականի ռազմական համագործակցության վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել։ Փաստաթուղթը ստորագրվել է Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիայի՝ Բաքու կատարած այցի ընթացքում։ Փաստաթուղթը Ադրբեջանի կողմից ստորագրել է պաշտպանության նախարար Զաքեր Հասանովը: Հաղորդել է ԻՌՆԱ գործակալությունը:
Հանդիպմանը Հասանովը տարածաշրջանի անվտանգության ապահովման համար կարևոր է համարել երկու երկրների միջև ռազմական համագործակցությունը:
Վրաստանի պաշտպանության նախարարը իր երկրի և Ադրբեջանի պետայրերի փոխայցելությունները համարել է հարաբերությունների բարձր մակարդակի վկայություն՝ ասելով. «Թբիլիսի-Բաքու հարաբերությունների խորացման գործում կարևոր դեր են ունեցել Վրաստանի և Ադրբեջանի միջև առկա բարեկամական հարաբերությունները»: